Երևանի կենտրոնի երթևեկությունն արգելափակված է․ ֆոտոշարք

Վաղ առավոտից սկսվել է Երևանի փողոցների արգելափակումը։ Նախօրեին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ապրիլի 16-ի վաղ առավոտյան սկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ արգելափակելով Երևանի փողոցները, կամուրջները, մետրոն։

Երևանի կենտրոնում ներկայում արգելափակված են հիմնական փողոցները՝ Բաղրամյան, Մաշտոցի, Սայաթ-Նովա, Թումանյան, Մոսկովյան, Տերյան, Իսահակյան և այլն։

Քաղաքացիները, նստելով փողոցի մեջտեղում, թույլ չեն տալիս, որ երթևեկությունը շարունակվի։

Երևանի քաղաքապետարանը հաղորդել է, որ գնացքները կանգառ չեն կատարի Բաղրամյան պողոտայում։

ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները իրեն թույլ չեն տվել մտնել մետրոյի Հանրապետության հրապարակ՝ ասելով, որ մետրոն չի գործում։

Մեկնաբանել