Հայաստանում կատարվող իրադարձություններին արձագանքել է արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Անընդունելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը, Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ու բողոքի շարժման մյուս անդամների ձերբակալությունը, ոստիկանության բռնի գործողությունները։
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ակնհայտորեն ժողովրդական շարժում է, ուստի իշխանությունների արձագանքն ու գործողությունները պետք է բխեն միայն ժողովրդի, պետության շահից»։