ԵՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի արմատական շահերից․ Արմեն Սարգսյան

Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը համապատասխանում է Հայաստանի արմատական շահերին․ այս մասին բելառուսական «Բելառուս 1» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եվրասիական տարածքը «բարեկամական է, և ԵԱՏՄ-ի կազմի մեջ մտնում են միայն բարեկամական և եղբայրական երկրներ»։

«Դա ոչ միայն բարեկամություն է, այլև հսկայական շուկա Հայաստանի համար»,- ասել է ՀՀ նախագահը։

Պատասխանելով երկրի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության մասին հարցին՝ Սարգսյանն ասել է, որ եվրասիական տարածքին Հայաստանի մասնակցությունը «բխում է արմատական շահերից, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ այնտեղ հրում է»։

Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխության մասին վերջին օրերին բազմիցս խոսել է նաև ԵԼՔ խմբակցությունից վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել է, որ «աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու, և հայ-ռուսակաան հարաբերություններին ոչինչ չի սպառնում»։ Նա շեշտել է՝ Հայաստանում սկսված հեղափոխությունը «չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ»։

Մեկնաբանել