Հայաստանի իրադարձությունները ՀՀ-ի ու նրա քաղաքացիների ներքին խնդիրներն են․ Ռուսաստանի դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Մայիսի 5-ին Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից Հայաստանում իրավիճակի վերաբերյալ հնչեցված հայտարարությունների կապակցությամբ Երևանում Ռուսաստանի դեսպանությունը ցանկանում է հայտարարել հետևյալը․

Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների ներքին խնդիրներն են։

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ու պահպանելու իր գործունեությունում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների մասնավոր կարծիքներից, այլ հավատարիմ է այն տեսակետներին, որոնք հնչեցրել են Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դ․Ս․ Պեսկովը և Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մ․Վ․ Զախարովան»։

Մեկնաբանել