Հայաստան ժամանած ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Երևանի Հանրապետության հրապարակում ողջունեց բազահազար քաղաքացիներին ու երգեց «Բարի արագիլ» երգը։
Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր․ Սերժ Թանկյան
Post navigation
Posted in:
Հայաստան ժամանած ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Երևանի Հանրապետության հրապարակում ողջունեց բազահազար քաղաքացիներին ու երգեց «Բարի արագիլ» երգը։
Ղարաբաղին ուզում ես «Արցախ» ասա, ուզում ես՝ մի ասա, միևնույն է՝ այդ անունը օրեցօր հեռանում է պետության համաբարբառից, ու միայն մի ահռելի վիհ է մնում այն մարդկանց մեջ, ովքեր կապ ունեն այդ երկրի հետ կամ օժտված են երկարատև հիշողությամբ։ Դժվար է մի դեպք հիշել, երբ դրսից եկած որևէ մեկը՝ անվանի գիտնական, բժիշկ, հանրահայտ դերասան, մեծ գրող, շարքային քաղաքացի, հայտնվեր Արցախում ու չզգար իր վրա տեղացիների ամենակուլ զննող հայացքը, ձեռ առնելը, նմանակելն ու մականուն կպցնելը։ Այդ մեկ մարդը Մոնթեն էր՝ Ղարաբաղի բարբառով՝ Ավոն։ 1993-ի սեպտեմբերին՝ Աղդամի գրավումից մեկ ամիս անց, երբ եկա Ղարաբաղի Մարտունի,- ինձ, ում վերջին անգամ տեսել էին պատերազմից […]
Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցելու հավանություն են ստացել վեց թեկնածուներ, սակայն մրցապայքարը հիմնականում ծավալվում է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Մասուդ Փեզեշքիանի և Սայիդ Ջալիլիի միջև։ Հերթական անգամ մերժվել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը։ Ի՞նչ կանխատեսումներ են անում փորձագետները, ի՞նչ սպասել արտահերթ ընտրություններից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնու՞մ եք։ Մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Պակա՞ս է եղել այդ ասելիքը։ Ըստ ձեզ հաջորդ քայլը ո՞րն է, կարո՞ղ է հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա, գնում ենք դեպի իրական Հայաստան»,- խորհրդարանի ամբիոնից պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։ «Ես երկու տարի առաջ եմ ասել՝ մեր պետության գոյությանը վտանգ է սպառնում։ Մեղավորը նրանք են, ովքեր 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասում էին, որ մենք պետք է հույս չունենանք, որ Ադրբեջանը չի լինի ուխտադրուժ ու չի փորձի Ղարաբաղի հարցը լուծել պատերազմի միջոցով։ Մեղավորը նրանք են, որ ձևավորել […]
Հայաստանի 32 գյուղերի օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու։ Այդ մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սեղանին դրված է հետևյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթակարագերով։ Եվ այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը»,- նշել է նա։ Թե սահմանի որ հատվածում պետք է շարունակվի սահմանազատումը, Փաշինյանը նշում է․ «Պետք է ձևավորվի կոնսենսուս, այսինքն՝ (Ադրբեջանի հետ – խմբ․) համատեղ որոշմամբ»։ Ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 բնակավայրերի կենսական նշանակության տարածքները հինգ մարզերում են՝ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի […]
Հայաստանի սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սահմանադրության փոփոխությունների հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություններ իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում: Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռ 2018-ից հետո՝ 2019-ին, և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, որովհետև դա բացառապես մեր ներքին օրակարգն է»,- հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստը բավականին […]