Նիկոլ Փաշինյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Էդուարդ Աղաջանյանին։

Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ծնվել է 1988թ. oգոստոսի 29-ին Երևանում։ 2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։ 2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետը։

Մեկնաբանել