Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ կառավարության նոր անդամներ նշանակելով: Այսպիսով՝ կառավարության կազմն ամբողջացավ: Ստորև՝ նոր նշանակումների ցանկը.
Մհեր Գրիգորյան՝ փոխվարչապետ
Մանե Թանդիլյան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Արտակ Զեյնալյան՝ արդարադատության նախարար
Արսեն Թորոսյան՝ առողջապահության նախարար
Արթուր Խաչատրյան՝ գյուղատնտեսության նախարար
Լևոն Վահրադյան՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ատոմ Ջանջուղազյան՝ ֆինանսների նախարար
Հրաչյա Ռոստոմյան՝ արտակարգ իրավիճակների նախարար
Արթուր Գրիգորյան՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
Լիլիթ Մակունց՝ մշակույթի նախարար
Արծվիկ Մինասյան՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Էրիկ Գրիգորյան՝ բնապահպանության նախարար
Աշոտ Հակոբյան՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Զոհրաբ Մնացականյան՝ արտաքին գործերի նախարար