Հարավային Կովկաս այցի շրջանակում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը մայիսի 28-ին կայցելի Երևան, հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Նախարարը հանիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այսպիսով, նա կլինի առաջին եվրոպական նախարարը, ով կհանդիպի Հայաստանի նոր իշխանությունների հետ:
Ժան-Իվ Լե Դրիանը իր զրուցակիցների հետ կքննարկի հայ-ֆրանսիական հարաբերությունների տարբեր ասպեկտները, այդ թվում տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղիները:
Հայաստանում «Ֆրանսիական Զարգացման գործակալության» (Agence française de Développement) հիմնադրման շուրջ համաձայնագրի ստորագրումը կդառնա նոր փուլ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության խորացման հարցում: