«Նոր սերնդի կրթություն»․ Քայլ 1

Նոր սերնդի կրթությունը (https://tumo.org/hy/Նոր-սերնդի-կրթութ…) բաց հարթակ է, որը նպատակ ունի նախաձեռնել ազգային քննարկում հայկական կրթության ապագայի շուրջ, ինչպես նաև անհապաղ մշակել ծրագրային նախագիծ դրա ձևավորման և իրագործման համար։ Հարթակը ներառական է և կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն կհամախմբի անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից, և շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների առաջացումը: ՀՀ կրթության և գիտության նախարարության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ մեկնարկում է հարթակի ձևավորումը 1-ին քայլի բաց միջոցառմամբ։