Պատմաբան, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մասին կոթողային քառահատոր աշխատության հեղինակ Ռիչարդ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հետ խոսում է 1918-1920 թվականների մասին, զուգահեռներ անցկացնում այսօրվա իրականության հետ։
Երրորդ Հանրապետությունը Առաջինի շարունակությունն է. Ռիչարդ Հովհաննիսյան
-
Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը ՀԱԿ-ից չորս հոգի են ներկա եղել, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չի եղել հանդիպմանը։ Հարցին, թե ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջին, սահմանազատման ներկա գործընթացի դադարեցմանը, սրբազանը պատասխանել է. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը։ Քննարկվել են գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման վերաբերյալ հարցեր։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, […]
-
Կառավարության՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն արդյունավետ չի լինելու․ Հայկ Խանումյան
Հայկ Խանումյան 2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսեց Ադրբեջանի հարձակումն Արցախի Հանրապետության բնակավայրերի վրա։ 2022-ի դեկտեմբերի 12-ից բլոկադայի մեջ գտնվող Արցախը հյուծված էր լուրջ դիմադրության համար։ 24 ժամ անց Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին հանձնվելու մասին, և հրետակոծությունը ու հրաձգությունը դադարեց։ Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային բռնատեղահանումը Հայաստանի Հանրապետություն։ Հոկտեմբերի սկզբին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունն արդեն տեղափոխվել էր ՀՀ բնակավայրեր։ Բռնի տեղահանության ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունները մոբիլիզացրին իրենց ռեսուրսները՝ մարդկանց ընդունելու և առաջնային կարիքները հոգալու համար։ Սահմանային բնակավայրերում պետական, տարածքային և տեղական մարմինները, հարյուրավոր կամավորներ և տարբեր կազմակերպություններ հոգում էին տեղահնվածների առաջնային կարիքները, ուղորդում նրանց։ Զուգահեռ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրված […]
-
Իսրայելը ծրագրում է չեղարկել Թուրքիայի հետ ազատ առևտուրը
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ Իսրայելը ծրագրում է չեղարկել Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը և 100 տոկոսանոց մաքսատուրք սահմանել թուրքական ապրանքների վրա՝ ի պատասխան Թուրքիայի՝ Իսրայել արտահանումը դադարեցնելու որոշման, հաղորդում է Reuters-ը: Ակնկալվում է, որ Սմոտրիչը այս ծրագիրը կներկայացնի կառավարության հաստատմանը։ Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի գնահատականով՝ հաստատվելու դեպքում այս փոփոխությունները անմիջական մեծ ազդեցություն չեն ունենա իսրայելա-թուրքական առևտրի վրա, քանի որ Թուրքիան արդեն իսկ դադարեցրել է արտահանումների մեծ մասը դեպի Իսրայել։ Սակայն սա կարող է ազդել թուրքական ընկերությունների վրա, որոնց թույլատրված է եռամսյա հետաձգումով երրորդ երկրների միջոցով գոյություն ունեցող պայմանագրերով ապրանքներ արտահանել Իսրայել: Այնուամենայնիվ, Թուրքիան ավելի վաղ՝ մինչև […]
-
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը պահանջել Բաքվում
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ կոչ է անելով միջազգային հանրությանը պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը: Արբեջանական դատարանը մայիսի 16-ին հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Վարդանյանը 2023-ի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ «Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։ Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, […]
-
Կանադահայոց թեմը հերքում է Բագրատ սրբազանին վերագրվող ֆինանսական չարաշահումները
Կանադահայոց թեմի առաջնորդարանը հայտարարություն է տարածել թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին վերագրվող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Կանադահայոց թեմի կանոնադրության համաձայն՝ թեմի վարչական և Ֆինանսական հարցերի մասին որոշումները կայացնում է թեմական խորհուրդը և ոչ թե առաջնորդը, ուստի վերագրել առաջնորդին զանցանքներ, որոնց իրավասությունը նա չի ունեցել կանոնադրության համաձայն, հերյուրանք է և զրպարտություն: Անարդար է հետադարձ կատարել այդ օրերի հատուկ հարցերին և երևույթներին՝ առանց մանրամասնելու բոլոր տվյալները։ Վստահաբար կարող ենք շեշտել, թե Գերշ. Տ. Բագրատ Սրբազանը տքնաջան աշխատել է լավագույն լուծումների հանգելու համար։ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում […]
-
Անտառում՝ 35 տարի. Ժորա Ոսկանյանի պատմությունը
Ժորա Ոսկանյանն արդեն 35 տարի է՝ ապրում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղին պատկանող Քոլագիր կոչվող անտառային հատվածում։ Մինչև 2000 թվականը այստեղ 13 ընտանիք էր ապրում, հետո մնաց Ժորայի ընտանիքը։ Այսօր էլ նա այստեղ է՝ կնոջ հետ. զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Մսի իրացման խնդիր ունեն, քանի որ սպանդանոցները հեռու են իրենցից. միայն պանիր են վաճառում։ Կառավարությունն արգելում է անտառային տարածքում քարե շինություն կառուցել, իսկ նրանք վաղուց ուզում են իրենց վագոնն ու ախոռը քարե շինությամբ փոխարինել։ Այնուհանդերձ՝ նա ու կինը մտադիր չեն հեռանալ անտառից. անտառում հանգիստ է։
-
Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները
Մայիսի 16-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում է ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքը։ «Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ *** Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հանդիպել էին նաև մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 22-ին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը […]
-
Կիրանցում 4 շինություն կա, որը 1976-ի քարտեզով չի մնում ՀՀ
Սահմանազատումից հետո Կիրանցում գտնվող 4 շինություն և ճանապարհը անցնելու են ադրբեջանական կողմին։ Այդ մասին մայիսի 17-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ Ճանապարհի մասով մենք լուծումներ ունենք, այս պահին ճանապարհի մասով որևէ խնդիր չկա։ Երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն, լուծելու ենք։ 4 շինություն կա, որը 1976-ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված […]