Հունիսի մեկին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ՍիվիլՆեթի հատուկ լրագրողներ Դիման ու Գառնին զրուցում են երեխաների հետ իրավունքների մասին։
Երեխաները՝ իրավունքների մասին
Post navigation
Posted in:
Հունիսի մեկին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ՍիվիլՆեթի հատուկ լրագրողներ Դիման ու Գառնին զրուցում են երեխաների հետ իրավունքների մասին։
Եվրախորհրդարանի ընտրություններում իր «Վերածնունդ» կուսակցության պարտությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Ի՞նչ է նշանակում ազգայնականների հաղթանակը Ֆրանսիայում հայ համայնքի ու Հայաստանի համար՝ նկատի առնելով հայ-ֆրանսիական գործընկերությունը, արդյոք Փարիզը մտադի՞ր է պատասխանել Ադրբեջանի սադրանքներին Ֆրանսիայի անդրծովային տարածքներում։ Այս և այլ հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Փարիզի Շիլլերի միջազգային համալսարանի դասախոս, քաղաքագետ Տիգրան Եկավյանի հետ։
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը։ ԱԱԾ հայտարարությունում ասվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ «Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է հայտարարությունում։ Ոստիկանությունը ևս կոչ է անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։ «ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, […]
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ընկերությունների համակենտրոնացումը։ Հանձնաժողովը կարծում է, որ բանկերի համակենտրոնացումը «չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը»։ «Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին․ «Ուրվագծվեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: Ակնկալում ենք ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները»,- ասված է հայտարարությունում։ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ […]