Ադրբեջանական կողմի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել՝ Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: