Հարկադիր ծառայությունը նոր ղեկավար ունի

ՀՀ վարչապետի՝ հունիսի 11-ի որոշմամբ արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Հակոբ Հակոբյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հակոբ Հակոբյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող»,- ասված է որոշման մեջ։

Հակոբ Հակոբյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում է 2001-ից։ Մինչև գլխավոր հարկադիր նշանակվելը զբաղեցրել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնը։

Մեկնաբանել