Սառը ցնցուղ էր. Տաճատ Վարդապետյանը՝ Մանվել Գրիգորյանի դեպքի մասին

«Քանի դե ապացուցված չէ, որ Մանվել Գրիգորյանն է զինվորների սնունդն ու պարագաները յուրացրել, նա անմեղ է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը։ Նա նշում է, որ շոկ է ապրել՝ տեսնելով ԱԱԾ-ի տեսանյութը Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության մասին։