Չաքուջի, նալի ու մեխի առակը

2015-ի փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ իրեն ձեռնոց նետած Գագիկ Ծառուկյանին անվանեց «դոդի Գագո»։ Նիստին ելույթ ունեցավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ հորդորելով պատժել Ծառուկյանին։ Նա ասաց՝ «համ չաքուջն է ձեր ձեռը, համ մեխը, համ նալը»։
2018-ի հունիսի 19-ի Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Ազգային ժողովի հատուկ նիստում «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կրկնում է Մանվել Գրիգորյանի բառերը։

Մեկնաբանել