Ուիլիամ իշխանը հայկական խաչ է նվեր ստացել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից

Քեմբրիջի դուքս Ուիլյամը Ավետյաց երկիր այցի ժամանակ այցելել է Սուրբ Հարության տաճար, որտեղ նրան դիմավորել են երեք իրավատեր համայնքների հոգևոր պետերը։

Երուսաղեմի հայ պատրիարքին ներկայացնում էր Ս. Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը։ Սուրբ Հարության տաճարում Սուրբ Արևմաթացու հայկական մատուռ այցի ընթացքում իշխանին բարի գալուստի խոսք է հղել Տաճարի հայ տեսուչ Հոգեշնորհ Տեր Սամուել Ծայրագույն Վարդապետ Աղոյանը և Պատրիարքարանի անունից նրան հայկական խաչ նվիրել։

Մեկնաբանել