ՀՔԾ-ի պարզաբանումը՝ Քոչարյանի տանը խուզարկության վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության կապակցությամբ։

«Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:

Երեկ լուր էր տարածվել, որ ՀՔԾ-ն խուզարկություն է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի տանը։ Վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Tert.am-ին ասել է, որ խուզարկությունն իրականացրել է երկու շաբաթ առաջ։

Մեկնաբանել