Բիզնեսը վերացնելու նպատակ չենք հետապնդում. ՊԵԿ նախագահի տեղակալ

Հեղափոխությունից հետո Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվում է 31 քրեական գործ, որոնցով խոսքը գնում է 10 մլրդ դրամի պատճառված վնասի մասին։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանն ասում է՝ հասցված վնասից պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 800 մլն դրամ, նախատեսվում է վերադարձնել ևս 5 մլրդ։ Խոսելով ստվերի մասին՝ նա բերում է գազալցակայանների օրինակը, որոնց կողմից նախորդ տարվա հունիսին մատակարարվել է 38 մլն խ/մ գազ, մինչդեռ այս տարվա հունիսին՝ 47 մլն, այսինքն՝ 20 տոկոս և ավելի աճ է արձանագրվել։ Բադասյանը տեղեկացնում է, որ Հայաստանում մինչև այսօր գործում են ոլորտներ, որտեղ «խրոնիկ հարկ չվճարողներ» կան։ ՊԵԿ-ը, ըստ Բադասյանի, շուտով կմտնի նաև այդ դաշտ։

Մեկնաբանել