Սեպտեմբերի վերջին Պուտինը կայցելի Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան․ այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինը կայցելի նաև Տաջիկստան և Ուզբեկստան։

Ուշակովի տեղեկացմամբ՝ մինչև տարեվերջ Ռուսաստանը կհյուրընկալի ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հերթական եռակողմ գագաթաժողովը։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2016թ․։ Ավելի ուշ գագաթաժողովներ են անցել Բաքվում և Թեհրանում։ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը 2018-ին հանդիպել են երկու անգամ՝ Սոչիում սեպտեմբերի 1-ին և ավելի վաղ՝ Մոսվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։

Ռուսաստանյան «Իզվեստիա»-ն շեշտում է, որ հաշվի առնելով առաջիկա միջազգային միջոցառումները՝ ՌԴ և Ադրբեջանի առաջնորդներն այս տարի կանցկացնեն 5 հանդիպում։

Մեկնաբանել