Ընտրակեղծարարությունը քրեականացնող օրենսդրական փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 7-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը և երկրորդ ընթերցմամբ քննարկել կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին» «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ևլրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 82 կողմ ձայնով:

Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների դեմ կառավարության օրենսդրական նախագիծը։

Մեկնաբանել