Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել՝ Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել և զինվորական հոսպիտալ տեղափոխվելի մահացել է շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը, այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):

Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:

Մեկնաբանել