Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում նախատեսված հանդիպումը

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ալմաթիում նախատեսված հանդիպումը: Այս մասին մայիսի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,- նշել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այսօր էլ ՌԴ ղեկավարը հանդիպելու է Հայաստանի վարչապետի հետ։

«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը այս բանակցությունների օրակարգում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանել