«Ոչ թե սահմանամերձ ենք, այլ սահմանապահ ենք». Տավուշի Չինարին խաղաղություն է ուզում

Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում մարդկանց շատ բան է անհանգստացնում։ Երեք-չորս տարի է՝ գյուղի տների ուղղությամբ չեն կրակում, բայց դիրքերի ուղղությամբ երբեմն կրակոցներ լինում են։ Սահմանամերձ լինելու հանգամանքն ու լարվածությունը շատերին է ստիպել դեպի սահմանը նայող պատուհանները աղյուսով ծածկել․ մարդիկ դժվարանում են հողատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվել։ Գյուղում նաև երիտասարդներն են պակասել։ Բայց, անկախ բոլոր խնդիրներից, մարդկանց հիմա ավելի շատ անհանգստացնում է Տավուշի որոշ գյուղերի հետ կապված սահմանազատման գործընթացը։

Մեկնաբանել