Վախճանվել է Մոնսերատ Կաբալյեն

85 տարեկանում վախճանվել է հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, հայտնում է AFP գործակալությունը։

Իսպանացի աշխարհահռչակ երգչուհին ավելի քան 50 տարի բեմում էր։ Վերջին ամիսներին Կաբալյեն առողջական խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկը։

Կաբալյեն 2013-ի ամռանն այցելել էր Արցախ, որից հետո հայտնվել էր Ադրբեջանի սև ցուցակում՝ որպես երկրի համար անցանկալի մարդ։

***

Մեկնաբանել