Հայկ Մարությանը երդվեց ծառայել Երևանի բարգավաճմանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվանից պաշտոնապես ստանձնեց իր պարտականությունները։ Քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը:

Մարությանը խոստացավ ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների, պարտավորվեց հոգ տանել մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար։

Երդման արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, նախարարներ, կառավարության անդամներ, բազմաթիվ այլ հյուրեր։

Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Իմ քայլը դաշինքը ստացավ ընտրողների ձայների ավելի քան 81%-ը և դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Հայկ Մարությանն ավագանու անդրանիկ նիստում համարվեց օրենքի ուժով ընտրված քաղաքապետ։

Մեկնաբանել