Շիրակ Թորոսյանը չի բացառում, որ կլինի ՔՊ-ի ցուցակում

Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության ցուցակով: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է Թորոսյանը:

«Ես միշտ եղել եմ իմ երկրի պետականության կողքին և այդպես էլ կշարունակեմ: Ես հայտարարել եմ, որ եթե շարունակեմ խորհրդարանական գործունեությունս, ապա դա կլինի բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Ես չեմ բացառում, որ կլինեմ ՔՊ-ի ցուցակում»,- նշել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

***

Մայիսի վերջին Շիրակ Թորոսյանը հայտարարել էր Հանրապետական կուսակցության խմբակցությունից դուրս գալու և խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր շարունակելու մասին։

Մեկնաբանել