Կարեն Կարապետյանը վերադառնում է ռուսական բիզնես

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է մտնել ռուսաստանյան «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի մեջ, գրում է «Կոմերսանտ» թերթը։ Նշվում է, որ այդ նշանակումը «կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ 2000-2010թթ․ ռուսաստանյան պետական ընկերություններում Կարապետյանի երկարատև կարիերայի արդյունք»։

Թերթի տվյալներով՝ Կարեն Կարապետյանը կարող է ստանալ ընկերության անկախ տնօրենի պաշտոնը, որը ներկայում զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը։

Կարեն Կարապետյանը ռուսաստանյան ընկերություններում աշխատանքի հարուստ փորձ ունի մասնավորապես վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում։

2011-2012թթ․ «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահն էր, 2012-ից՝ «Գազպրոմ մեժռեգիոնգազի» ռազմավարության և զարգացման գծով փոխտնօրենը։ 2015-ին զբաղեցրել է «Գազպրոմ էներգահոլդինգի»՝ միջազգային նախագծերի գծով փոխտնօրենը։

«Զարուբեժնեֆտը» ՌԴ համեմատաբար ոչ մեծ նավթային ընկերություն է։

Մեկնաբանել