Իրանի հարցը Հայաստանի համար շատ զգայուն է․ Մնացականյան

Ոչ մի առաջարկ Հայաստանը չի ստացել․ այսպես է պատասխանել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ռուսաստանյան TASS գործակալության հարցին, թե արդյոք Հայաստանը ամերիկյան կողմից սպառազինությունների վաճառքի առաջարկ է ստացել։

«Մեր երկիրը բավական զգայուն տարածաշրջանում է գտնվում, որտեղ կա չկարգավորված հակամարտություն, և խաղաղության ու կայունության, ինչպես նաև խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի հասնելը մեզ համար չափազանց կարևոր հարցեր են։ Նման պայմաններում սպառազինությունների մրցավազքը շատ վտանգավոր երևույթ է»,- ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր գործընկերներին դժգոհություն է հայտնում Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ՝ շեշտելով, որ չի կարող տվյալ փաստին վերաբերվել որպես բիզնես գործարքի։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը մեկնաբանել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև կարծես «երկու քարի արանքում» գտնվելու դրոթյունը։

«Մենք հստակ ձևակերպել ենք մեր դիրքորոշումը, այն է՝ մեզ համար դա չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ հաստատված է երկկողմ օրակարգ, որը տարածաշրջանային ներկա իրողությունների համատեքստում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Բոլթոնը հասկացրեց՝ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր համար առաջնահերթ չէ․ Էմիլ Սանամյան

Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ԼՂ հարցի լուծումն է․ Բոլթոն

Մեկնաբանել