Բաքուն սպառնում է հերթական բողոքը հղել ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանի ամերիկյան այցի կապակցությամբ

Ադրբեջանի արտաքին գործերի գեատեսչությունը հայտարարել է, որ դիվանագիտական խողովակների միջոցով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար:

«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի մուտքը Միացյալ Նահանգներ և ԱՄՆ-ի տարածքում անջատական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ երկրի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի պարտավորություններին, ինչպես նաև անօրինական անջատական ռեժիմը չճանաչելու մասին ԱՄՆ-ի բազմիցս հայտնած պաշտոնական դիրքորոշմանը»,- Turan գործակալությունը մեջբերում է ԱԳՆ-ի հայտարարությունը։

Բակո Սահակյանը Արցախի նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Սահակյանի վերջին այցը Վաշինգտոն տեղի է ունեցել այս տարվա մարտին։

Բաքուն սպառնացել էր «պատասխանել փոխադարձության սկզբունքով»։

Մեկնաբանել