Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ինը կուսակցությունների ու երկու դաշինքի ծրագրերն արդեն հանրայնացվել են։ Նրանցից չորսի ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարին առանձին անդրադարձ չկա։
-
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աբու Դաբի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը: Այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հուլիսի 10-ին Աբու Դաբիում երկկողմ հանդիպում է տեղի ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Տիրանայում մայիսի 16-ին։ Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ […]
-
Ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոցական կյանքի համար
Շուտով մեկնարկելու է նոր ուսումնական տարին, ու բազմաթիվ երեխաներ առաջին անգամ են մուտք գործելու դպրոց։ Ինչպե՞ս երեխային նախապատրաստել դպրոցին ու ի՞նչ անել այս կարճ ժամանակահատվածում, որպեսզի առաջին դասարանցին ավելի հեշտ մտնի դպրոց։ Կրթության տապանի հերթական թողարկման ընթացքում Արամ Փախչանյանը տալիս է մի քանի խորհուրդ։
-
Բուժաշխատողին խոչընդոտելը կարող է քրեականացվել. շրջանառության մեջ է դրվել նոր
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացնել բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը։ Ըստ նախագծի՝ 2023-2025-ի ընթացքում արձանագրվել է բուժաշխատողների նկատմամբ բռնության 27 դեպք, որոնցից 4-ը՝ 2025-ի առաջին երկու ամսում։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում։ Հեղինակները նշում են, որ թեև գործող օրենսգրքում կան ընդհանուր բնույթի հոդվածներ, դրանք «չեն ընդգծում բուժաշխատողների՝ որպես հասարակության համար կարևոր խմբի, պաշտպանության անհրաժեշտությունը»։ Առաջարկվող նոր հոդվածի համաձայն՝ բուժաշխատողի օրինական գործունեությանը խոչընդոտելը կարող է պատժվել տուգանքով, հանրային աշխատանքներով, մինչև մեկ տարի ազատության սահմանափակմամբ կամ մեկ ամիս կարճաժամկետ ազատազրկմամբ։ Եթե նույն արարքը կատարվի բռնություն գործադրելու սպառնալիքով, ապա պատիժներն ավելի խիստ են՝ տուգանք, 100-200 ժամ հանրային աշխատանքներ, մինչև երկու […]
-
Փաշինյանն Աբու Դաբի է մեկնում 20 հոգանոց պատվիրակության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնում 20 հոգանոց պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում հրապարակված վարչապետի որոշումից։ Հուլիսի 10-ին Աբու Դաբիում Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ԱՄԷ մեկնող պատվիրակության կազմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանը, Ռոբերտ Աբիսողոմոնյանինը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ։ Վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ։ […]
-
4% պետական, 2% մասնավոր․ զբաղվածության քվոտաներ հաշմանդամություն ունեցողների համար
Գևորգ Թոսունյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքային քվոտաներ սահմանել։ Ըստ Բաթոյանի հեղինակած նախագծի՝ նպատակն է «նպաստելու վերջիններիս տնտեսական ակտիվությանը, կանխարգելելու կամ նվազեցնելու նրանց կախվածությունը սոցիալական աջակցությունից»։ Նախագծով առաջարկվում է 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար բարձրացնել քվոտաները։ Մասնավորապես, նախատեսվում է․ Ինչպես ավելի վաղ ՍիվիլՆեթի հետ զրույցում բացատրել էր նախաձեռնության հեղինակը՝ քվոտայի ներդրումը ոչ միայն կապահովի զբաղվածություն, այլև կստիպի գործատուներին հարմարեցնել ենթակառուցվածքները՝ նպաստելով ներառական մշակույթի ձևավորմանը։ «Ամբողջ աշխարհում կա այս խնդիրը և Հայաստանը եզակի չէ, բայց մեթոդները հիմնականում այսպես իմպերատիվ պետք է լինեն, որովհետև և՛ պետական […]
-
Վաշինգտոնում քննարկվել է Արցախի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հարցը
ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական ու պաշտպանված վերադարձին՝ Շվեյցարիայի խորհրդարանի անդամների ներկայացրած խաղաղության նախաձեռնության շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 200 հոգի՝ Կոնգրեսի աշխատակիցներ, իրավապաշտպաններ, նախկին դիվանագետներ և փորձագետներ։ Բանախոսների թվում էին շվեյցարացի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները և Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Բանախոսությունը բացել է կոնգրեսական Քրիս Սմիթի գրասենյակի ղեկավար Մարկ Միլոշը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․«Իրական խաղաղությունը՝ կայուն և երկարաժամկետ, չի կարող Հայաստանի վրա պարտադրվել զենքի սպառնալիքով՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և Արցախի բնիկ հայկական բնակչության հաշվին։ Այսպես կոչված […]
-
ՄԱԿ-ը հույս ունի, որ հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի․
Ռուսական ՌԻԱ Նովոստիի լրագրողը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկից ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվել է, թե ՄԱԿ-ն ինչ դիրքորոշում ունի հայ հոգևորականների ձերբակալությունների և Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշման աճի վերաբերյալ։ Ի պատասխան՝ Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակներում»։ «Մենք հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի օրենքի ողջամիտ շրջանակներում»,- ասել է Դյուժարիկը։ Նա նաև նշել է, որ գլխավոր քարտուղարի գրասենյակը տեղյակ է, թե ինչ է կատարվում Հայաստանում։ ***Հայաստանի իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակասությունները առանձնապես սրվել են մայիսի վերջից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ դրեց Գարեգին Բ […]