Ինչու են Արցախի իշխանական շրջանակները աշխատում Նիկոլ Փաշինյանի դեմ․ Հայկ Խանումյան

Հայաստանում նախկին իշխանական ուժերից, մասնավորապես՝ ՀՀԿ-ից բացի, Նիկոլ Փաշինյանի դեմ քարոզարշավին լծվել են Արցախի նախագահի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները։ Սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո այցելեց Ստեփանակերտ և իր անվերապահ աջակցությունը հայտնեց Բակո Սահակյանին։ Մի քանի օր առաջ Փաշինյանը կոշտ արտահայտվեց Սահակյանի շրջապատի հասցեին, որին անմիջապես հետևեց Հայաստանի Անվտանգութայն խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Արցախ։ Այս թեմաների շուրջ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ, որը Արցախի իշխանությունների և նախագահի քննադատն է տարիներ ի վեր։