Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ (1990-91թթ․) քննաադատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։
«Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»,- ասված է Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունում:
Հուլիսին, երբ 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին, Վազգեն Մանուկյանը քննադատել էր այդ որոշումը և այն համարել անհիմն։
Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ թողեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանը դատարանում չէր։
Կարդացե՛ք նաև՝
Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վազգեն Մանուկյանը անհիմն է որակում Քոչարյանին և Խաչատուրովին ներկայացված մեղադրանքը