ԲՀԿ-ի համապետական ընտրացուցակի 6-րդ համար Արման Աբովյանը, որը փաստացի արդեն պատգամավոր է, ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ խոսում է նոր խորհրդարանում իր կուսակցության անելիքների մասին։ Նա կարծում է, որ մեծահարուստները գնում են խորհրդարան, քանի որ ունեն ցանկություն աշխատելու և օգտակար լինելու։ Արման Աբովյանն անդրադառնում է նաև ԲՀԿ ֆեյքերի մասին հրապարակմանը, խոսում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության մասին։
Ինչո՞ւ են ԲՀԿ-ի մեծահարուստները գնում խորհրդարան. զրույց Արման Աբովյանի հետ
-
Արցախցիների բնակարանի խնդիրը կլուծվի 3 փուլով, կտրվի 2-5 մլն դրամ․
Կառավարությունը մայիսի 16-ին հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսում է 2-5 մլն դրամ հատկացնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե որտեղ է ընտանիքը նախատեսում բնակարան կամ տուն ձեռքբերել/կառուցել։ Ցանկը ևս հրապարակվել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասներ, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի 12 քմ-ից պակաս՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով։ Տան արժեքն էլ չի կարող գերազանցել 55 […]
-
Օտարալեզու և օտարամոլ․ երևանյան ցուցանակներն արհամարհում են Հայաստանի օրենքը
Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Լեզվի մասին ՀՀ օրենքով Հայաստանում ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, գովազդի բոլոր միջոցները պետք է ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Երևանում ամենուր տեսանելի են օրենքի այս դրույթի խախտումները։ Լեզվի կոմիտեն վերջին երեք-չորս տարիներին 139 հայց է ներկայացրել վարչական դատարան, որից 123-ը վերաբերել է օտարալեզու ցուցանակների կիրառությանը. 60 հայց մերժվել է տարբեր պատճառներով։ Չնայած Լեզվի կոմիտեի պայքարին՝ Երևանում առանց հայերենի զուգակցման օտարալեզու ցուցանակները չեն նվազում։
-
Սահմանազատման հարցում Հայաստանը որդեգրել է «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով
Հայաստանը որդեգրել է սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։ Կառավարության մայիսի 16-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին։ «Մենք որդեգրել ենք սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր։ Մենք էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, գոնե էականորեն նվազեցրել ենք»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով Տավուշի մի հատվածում ընթացող սահմանազատմանը, Փաշինյանը տեղեկացրեց՝ զգայուն էր Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու, ինչպես նաև ճանապարհի հարցը․ «Հիմա սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ՀՀ հաստատված ինքնիշխան […]
-
Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսում
Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսի Հանրապետությունում՝ մայրաքաղաք Նիկոսիայում։ Համապատասխան որոշումը կընդունվի կառավարության մայիսի 16-ի նիստում։ Փոխադարձաբար Կիպրոսն իր հերթին դեսպանատուն կբացի Հայաստանում։ 2024-ի մարտի 14-ին կիպրական կողմը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Կիպրոսի Նախարարների խորհուրդի 2024-ի փետրվարի 27-ի՝ Հայաստանում Կիպրոսի դեսպանություն բացելու որոշման մասին, ակնկալիքով` ստանալ Հայաստանի կառավարության համաձայնությունը:
-
Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը վարժական հավաքներ են անցկացվելու
Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Հայաստանում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 16-ի նիստի օրակարգում։ Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 5 151 քաղաքացի, որոնցից 4 647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպայական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով։ Վարժական հավաքներին նախատեսվում է ապահովել նաև 45 միավոր ճանապարհաշինարարական տեխնիկա։
-
Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է․ վարչապետի աշխատակազմ
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․ Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում: Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային […]
-
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել
Մայիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է արձանագրություն։ «Հանդիպման ընթացքում հանձնաժողովները, ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված […]