Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է արել՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը։

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,- գրել է Միրզոյանը։

Երեկ Էլմար Մամեդյարովի հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու մեր դիրքորոշման վրա․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը «պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել բարձր մակարդակի ինքնավարության իրավունք և ապահովել ԼՂ հայ քաղաքացիների անվտանգությունը»։

Մեկնաբանել