2018-ին՝ սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ 2018-ին գրանցվել է սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ 1990-ից ի վեր։

«2018 թվականին ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ՝ 1990 թվականից ի վեր: Սա կարեւոր ցուցանիշ է:

Կարեւոր է նաեւ արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն տնտեսական, քաղաքական, անձնային, խմբային որեւէ հարց լուծել բռնության կամ զենքի միջոցով՝ կարժանանան լրջագույն հակահարվածի եւ խստագույն պատասխանատվության»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել