Ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ․ հեռախոսազրույց՝ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների միջև

Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին:

«Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծեցին կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Թեմային այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքում կոնֆլիկտ ունեցող երկու խմբերը ազգային առումով միատարր չէին։

«Ազգամիջյան որևէ կոնտեքստ լինել չի կարող»,- ասել է Փաշինյանը՝ կոչ անելով լրատվամիջոցներին տեղեկություններ հրապարակելուց առաջ ստուգել դրանք, քանի որ «հասկանալի տեղերից» կեղծ լուրեր են տարածվում։

Թեմայի շուրջ ավելին՝

Ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել․ Շավարշ Քոչարյանը՝ Կարագանդայի միջադեպի մասին

Մեկնաբանել