Քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի առցանց հերթագրումների mankapartez.yerevan.am կայքը

Երևանի մանկապարտեզներում հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել մատչելի դարձնելու նպատակով շուտով Երևանի քաղաքապետարանը կգործարկի mankapartez.yerevan.am կայքը: Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության՝ իրենց երեխաների հերթին սպասող ծնողներն այսուհետ անձամբ կհետևեն համակարգի աշխատանքի ողջ ընթացքին:

«Հասարակության շրջանում անընդհատ խոսում են, որ հերթագրման գործընթացն, այսպես ասած, կուլիսային է, թափանցիկ չէ: Երևանի քաղաքապետարանը շատ շուտով հանրությանը կներկայացնի mankapartez.yerevan.am կայքը, որը ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ, և ծնողները հնարավորություն կունենան հետևելու ողջ ընթացքին ու տեսնել, թե իրենց երեխայի հերթագրումը որ փուլում է: Սա նույնպես մեր որդեգրած քաղաքականության մի մասն է. ցանկացած աշխատանք, որը կատարում է Երևանի քաղաքապետարանը, պիտի լինի հասու հանրությանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Մեկնաբանել