Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով կբարձրանան. Հայկ Մարության

Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով կբարձրանան․ հունվարի 29-ին՝ ավագանու նիստից հետո, ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք որոշում ենք կայացրել, որ 20%-ով բարձրացնում ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Երևի, կկարողնանք մարտի վերջին կամ ապրիլի սկզբին իրականացնել: Դուրս են մնալու միայն տնօրենները, փոխտնօրենները առայժմ»,- ասել է նա:

Մեկնաբանել