Ալեքսեյ Սանդիկովը առաջին մոլոկան պատգամավորն է Հայաստանում։
«Իմ քայլը» դաշինքի ազգային փոքրամասնությունների ցուցակով Սանդիկովը խորհրդարանում ներկայացնում է ռուսական համայնքը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Սանդիկովը պատմում է պատգամավոր դառնալու իր որոշման, համայնքում արձագանքի, ինչպես նաև սպասվող աշխատանքի մասին։