Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն՝ վարչապետի աշխատակազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ավարտվել են Հայաստանի կառավարության կառուցվածքի քննարկումները:

Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ կառավարությունը կունենա 12 նախարարություն:

Մեկնաբանել