Recycle It. գնահատելով աղբի արժեքը

Recycle It ծրագրի նպատակն է Հայաստանում թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի ձևավորումը։ Սա «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ»՝ Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ հասարակական կազմակերպության ծրագիրն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և «Կոկա Կոլա» հիմնադրամի աջակցությամբ։

Մի շարք կազմակերպություններում և կրթական հաստատություններում արդեն տեղադրվել են տեսակավորող աղբամաններ, որոնց շնորհիվ հնարավոր է առանձնացնել պլաստիկն ու թուղթը և ուղարկել վերամշակման։ Սրան զուգահեռ հաստատություններում անցկացվում են դասընթացներ, որոնց միջոցով մարդկանց իրազեկում են, թե բնության համար որքան կարևոր է աղբի տեսակավորումը։

Մեկնաբանել