Հայոց լեզվի միասնական քննություն․ ճի՞շտ, թե՞ սխալ որոշում

Դպրոցներում անցակցվող քննությունների ընթացակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Դրանցից մեկը 9-րդ դասարանի համար հայոց լեզվի միասնական, կենտրոնացված քննության ներդնումն է։ Կրթության և գիտության նախարարության այս որոշումը քննադատությունների ալիք է բարձրացրել։

ՍիվիլՆեթը զրուցել է կրթության ոլորտի մասնագետ Սերոբ Խաչատրյանի, կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանի հետ, եղել դպրոցում։ 9-րդ դասարանցիների մեծամասնության արձագանքը բացասական է, հայոց լեզվի ուսուցչուհունը՝ նույնպես։