Կուլիսային գործարքները բացառվում են․ Նիկոլ Փաշինյան

Որևէ մեկը, ում մեղավորությունը կապացուցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվությունից չի կարող խուսափել, և բացառվում է, որ ինչ-որ կուլիսային գործարքներ տեղի ունենան․ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստին՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Փաշինյանը հիշեցրեց, որ, ինչպես խոստացել է, Հայաստանի ժողովրդից և պետությունից թալանված փողերը «կոպեկ առ կոպեկ» վերադարձվելու են Հայաստանի պետական բյուջե։

Մեկնաբանել