Պետական կառավարման համակարգի «գերանդիով» հո՞ւնձ, թե՞ օպտիմալացում

Կառավարությունը չի պատրաստվում «գերանդին առնել ու հնձել պետական կառավարման համակարգը». Ազգային ժողովի և կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում պատգամավորները ևս անդրադարձան պետական կառավարման համակարգի օպտիմալացման հարցին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հայտնեց, որ կառավարությունն իրենց ներկայացրել է ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ «սկզբի շրջանում լինելու է մեխանիկական ինտեգրում, խոսքը գ՞մինչև հիսուն հոգու կրճատման մասին է»։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արման Աբովյանը դեմ է «վիրահատական միջամտություններին», նա ասում է, որ պետությունը պետք է մեխանիզմներ ներդնի կրճատված աշխատողներին աջակցելու համար։ «Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանը գտնում է, որ հարկավոր է «գույքագրում իրականացնել պետական համակարգում և բացահայտել անարդյունավետ օղակները»։ Օրեր առաջ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հրապարակել էր կառավարության ներքին գրություններից մեկը, որում փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը կարծիք էին հայտնում, որ պետությունը կշահի, «եթե 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ»։

Մեկնաբանել