Հայ կյանքի 1890-1922-ը՝ ամերիկյան մամուլի էջերում․ Մխիթարյանների ծանրակշիռ նոր հատորները

Միիթարյան միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանեանը և գրականգետ Արա Քեթիպեանը հավաքել և հրատարակել են հայ կյանքի 1890-1922 թվականների ժամանակաշրջանը՝ ամերիկյան հետևյալ թերթերից՝ The New York Times, Washington Post, Boston Globe, Christian Science Monitor, Chicago Tribune, Los Angeles։ Արդեն հրատարակվել է The New York Times-ի հաստափոր երկհատորյակը, որտեղ ամփոփված են Օսմանյան կայսրությունում հայերի, Հայաստանի Հանրապետության, Հայոց ցեղասպանության և հարակից թեմաներով հոդվածները։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանեանի և Արա Քեթիպեանի հետ։

Մեկնաբանել