Ռուսաստանում ճանապարհային պատահարից զոհվել է Հայաստանի երկու քաղաքացի

Մարտի 9-ին, ժամը 06:20-ի սահմաններում Ռուսաստանի Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պատահարի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Մեկնաբանել