ԱԺ-ում քվորումն ապահովվեց, արտահերթ նիստը կայացավ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք այսօր պաշտոնական այցով Արցախ էին մեկնել, վերադարձել են և գրանցվել, որպեսզի ԱԺ նիստը մեկնարկի: 

Ըստ «Հետք»-ի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներին, որոնք Արցախի ճանապարհին են, և հորդորել է հետ գալ խորհրդարան:

Երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն 83 կողմ ձայնով ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։