Պետք է շարունակենք զարգացնել դրական այս խթանը. ԵԱՀԿ գործող նախագահը՝ ԼՂ կարգավորման մասին

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում է օգտվել այն խթանից, որն առաջացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

«Առկա է նոր խթան, կան ակնկալիքներ․․․ Այժմ մեր անելիքը տվյալ խթանը տեղերում հստակ քայլերի վերածելն է»,- ասել է Լայչակը ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում։

Խոսելով բանակցային գործընթացում վերջին զարգացումների մասին՝ Լայչակը բարձր է գնահատել է կողմերի միջև երկխոսության ակտիվացումը։

«Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները ունեցել են երեք ոչ պաշտոնական հանդիպում, իսկ արտգործնախարարները պարբերաբար հանդիպել են․․․ Վիեննայում կայացել է կարևոր հանդիպում․․․ Պետք է շարունակենք զարգացնել դրական այս խթանը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։

***

Մարտի 29-ին Վիեննայում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը։