Քաղաքացու օրը կնշվի ոչ աշխատանքային օր

ՀՀ քաղաքացու օրը կնշվի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, որպեսզի ոչ աշխատանքային օրերն ավելացնելու խնդիր չլինի։ Այս մասին այսօր ԱԺ-ում զեկուցեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեյնալյանը նշեց, որ գործադիր իշխանությունը գտնում է, որ քաղաքացու օրվա ամրագրումն անհրաժեշտ է, քանի որ ժողովրդի՝ լեգիտիմ իշխանություն ունենալու պայքարը տասնամյակներ անց վերջապես իրողություն է դարձել 2018-ի ապրիլին։

Եթե տոնը համընկնի ապրիլի 24-ի հետ, այն կտեղափոխվի ապրիլի վերջին կիրակի:

Ժաննա Պողոսյան