ԱՄՆ-ը ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում

ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում․ այս մասին Վարշավայում մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումն անցել է իմ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի երկակի-եռակի ավելացման դեպքում կարելի է հակամարտության կարգավորման առաջընթացի հույս ունենալ․․․Երեկ ԱՄՆ-ից ստացվել է հրավեր այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը կարգավորման գործընթացում բեկման հասնելու համար սեփական ջանքերը կգործադրի»,- ասել է Մամեդյարովը։

Մեկնաբանել